Կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդն է մահացել Ադրբեջանում, այժմ վարակվածների ընդհանուր թիվը 93-ն է: Այս մասին հայտնել են Կառավարությանն առընթեր գործող շտաբից:
Ավելի վաղ շտաբը հաղորդել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87-ի:
Վարակվածներից տասը բուժվել են, գրանցվել է մեկ մահ: Հիվանդների թվում կա նաև Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի: