Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Մարդը եթե տիրապետում է լեզուներին, հեռավար ուսուցումը արդյունավետ է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգն անցնում է հեռավար ուսուցման, եւ առաջիկա երկու շաբաթները փորձնական են լինելու՝ հասկանալու, թե արդյոք հեռավար ուսուցումն ամբողջությմաբ լրացնելո՞ւ է առկային։

«Բուհական համակարգի առումով մենք կարողացել ենք գտնել լուծումներ՝ վերջին մի քանի օրերին բուհերի հետ համագործակցությամբ և խորհրդակցությունների արդյունքում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը հաստատել են, որ իրենք այս ընթացքում ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով հանձն են առել և սկսել են արդեն իրականացնել հեռավար ուսուցումը», – նշել է  նախարարը։

Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի  դասախոս, լեզվաբան, դոցենտ Նարինե Դիլբարյանից հետաքրքրվեցինք, թե կորոնավիրուսի պատճառով բուհերում հեռավար ուսուցումը որքանով է արդյունավետ։

«Այս գործընթացը մեզ մոտ, ցավոք, կազմակերպչական առումով բախվում է որոշ դժվարությունների, փորձն ուսանողների շրջանում դեռ այնքան էլ մեծ չէ։ Այս մի քանի օրերի հեռավար ուսուցման ընթացքում հայտնաբերվեցին մի շարք ուսանողներ, հատկապես հեռակա ուսուցման բաժիններում, որոնք կորցրել էին իրենց էլեկտրոնային հասցեները, մոռացել էին իրենց գաղտնաբառերը եւ չէին կարողանում մուտք գործել այդ հարթակ։ Կարծում եմ, երբ հաղթահարվի արտակարգ դրությունը, պետք է ուսանողների հետ կազմակերպված աշխատել, քանի որ առանց գաղտանաբառի նրանք իրենց էլեկտրոնային հասցեներ մուտք գործել չեն կարողանում։ Եվ դասախոսը շահում է մեկ հարթակում․ դա դիմապատկերն է՝ Ֆեյսբուքը։ Բոլորը ծիծաղում են, սոցիալական ցանցերը համարում են աղետ, բայց այս պարագայում ուսանողներին համախմբելու հարցում օգնեց դիմապատկերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նարինե Դիլբարյանը։

Սրանից զատ՝ լեզվաբանը նշեց, որ իրենք կազմակերպում են նաեւ տեսադասեր։ Ուսանողներն, ըստ նրա, կարոտել էին իրար հետ շփվելուն։ Նարինե Դիլբարյանի ասելով՝ հեռավար ուսուցման դեպքում դժվարանում է գրաբարի ուսուցումը։
«Դասախոսությունների եւ հարցաշարերի տեղադրման առումով չունենք խնդիր, բայց գործնական լեզուների ուսուցումը ավելի հեշտ է իրականացնել լսարաններում»,- ասաց նա՝ հավելելով, որ հեռավար ուսուցման ժամանակ ծանոթանում են նոր գործիքների, հմտությունների։

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերեն հաղորդակցման եւ թարգմանության ամբիոնի  պրոֆեսոր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ ինքը ղեկավարում է մագիստրոսական թեզեր, եւ անգլերենի ուսուցումը հեռավար եղանակով հեշտ է կազմակերպելը։

«Ասենք՝ կապ ես հաստատում ուսանողի հետ, առաջադրանքներն արդեն տվել ես, ինքը սովորել է, բանավորը հեշտ է ստուգելը, որովհետեւ ուսանողը պատմում է, դու ուղղում ես, բացատրում ես, թե ինչու այսպես կամ այնպես։ Զգում ես, որ ուսանողը շատ լավ արձագանքում է, ուղղում է սխալները։ Գրավոր առաջադրանքներն էլ հեշտ են, որովհետեւ ուսանողը գրում է, դու ստուգում ես, սխալները հանում ես»,- նշում է Դիանա Համբարձումյանը։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Մոսկվայում ապրող իր դուստրը հեռավար եղանակով անգլերեն եւ իտալերեն է ուսուցանում տարբեր խմբերի երեխաների, որոնք շատ գոհ են մնում։

«Մարդը եթե տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, կարող ես հետը թարգմանել, պատմել, ուսուցանել, մնում է մի քիչ ջանք եւ փորձ։ Շատ արդյունավետ է, ժամանակն ավելի լավ ես օգտագործում, ավելորդ ոչ մի բանի վրա չես ծախսում»,- ասաց Դիանա Համբարձումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում