Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել խստացնել կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցները։ Մասնավորապես, կարգելվեն երկուսից ավել մարդկանց կուտակումները։ Այս մասին հաղորդում է Deutsche Presse-Agentur (DPA) գործակալությունը։
Գործակալության տվյալներով, բացառություններ կարվեն միայն մի տանիքի տակ ապրող մարդկանց և ընտանիքների համար։ Չի բացառվում, որ իշխանությունները համապետական կարանտին կհայտարարեն և կարգելեն տնից դուրս գալն առանց խիստ անհրաժեշտության։