Սպիտակ տունը Instagram-ում պաստառ է հրապարակել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքացիներին կոչ է անում լվանալ ձեռքերը:
Նկարն արվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ տարածված քարոզչական պաստառի նման, որում Քեռի Սեմի կերպարը ամերիկացիներին կոչ էր անում զորակոչվել բանակ:
Քեռի Սեմի դեմքը փոխարինվել է Թրամփի դեմքով, իսկ մակագրությունը՝ նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19-ի տարածումը նվազեցնելու կոչով:
«Ձեզ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը»,- ասվում է հրապարակման մեջ: