Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մոտ է այն պահը, որ Խաչատուրովին լսելուց հետո, հրավեր կուղարկվի Սերժ Սարգսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Կհամաձայնեք երևի՝ բարդ շրջան ենք մտել:

– Այո՛, մենք հերթական փորձությանը պետք է դիմակայենք:

– Հատկապես պետական ինստիտուտների համար է փորձություն:

– Պետական ինստիտուտների, նոր իշխանությունների համար սա բարդ փորձություն է, և ես համոզված եմ, որ իշխանությունները պատվով դուրս կգան այս փորձության միջից, որովհետև իրենք ունեն լեգիտիմության այնպիսի աստիճան, որը հնարավորություն է տալու հասարակության հետ մտնել երկխոսության մեջ, բացատրել իրողությունները և ստանալ աջակցություն:

– Կորոնավիրուսը կստիպի անել այն, ինչ չէինք անում ինքնակամ:

– Կորոնավիրուսն ամբողջ աշխարհին է ստիպում սթափվել և կարողանալ ներքին ու արտաքին խնդիրներին այլ աչքով նայել և դուրս գալ այլ մակարդակի վրա: Այդ վիրուսը ստիպում է նաև պետություններին՝ այս պահի կառավարման համակարգը կարգավորել և դուրս գալ այնպիսի մակարդակի վրա, որը հնարավորություն կտա նոր խնդիրներին տալ բարձրակարգ լուծում:

– Ճիշտ չէ՞ր լինի արտակարգ դրությունն ավելի շուտ հայտարարել:

– Խորհրդարանում էլ քննարկվում էր այդ հարցը. ամեն դեպքում երեկ (մարտի 16-ին) հայտարարվեց արտակարգ դրություն… Եվ այսօր պարետն արդեն լիազորություններ ունի կարգավորել երկրում ստեղծված խնդիրները՝ թե՛ կառավարման համակարգի հետ կապված, թե՛ կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի:

– Ինչպե՞ս թույլ չտալ, որ կորոնավիրուսը հանկարծ ներթափանցի բանակ:

– Դա գերկարևոր խնդիր է, պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը ստորագրել են հրամաններ, և ամեն ինչ արվում է, որպեսզի վարակը բանակում չհայտնվի, կարելի է ասել, միայն բանակն է կարանտինային ռեժիմում… Բանակի հանդեպ զգոնությունը պետք է տասնապատիկ ավելի բարձր լինի, պետք է բացառվեն շփումները, որոնք նախատեսված չեն բանակի օրակարգով: Բանակը պետք է անհավատալիորեն ստերիլ վիճակում լինի, այս վիրուսը պետք է հեռու պահել բանակից…

– Վերադառնանք Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Ճի՞շտ է տեղեկությունն այն մասին, որ Յուրի Խաչատուրովին ուղղված ձեր հրավերը մերժվել է:

– Ո՛չ, ես հեռախոսազրույց եմ ունեցել Յուրի Խաչատուրովի հետ և առաջարկել, որ հանձնաժողովը ցանկանում է իրեն լսել: Ես ունեցել եմ նաև զրույցներ բարձրաստիճան այլ զինվորականների հետ, որոնք Յուրի Գրիգորիչի հետ ակտիվ կոնտակտներ ունեն, և բացատրել եմ, որ ինչպես եկել են մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, Յուրի Խաչատուրովը նույնպես պետք է գա, որովհետև մենք վերջնական փուլում պարտադիր պետք է լսենք նրան և դրանից հետո նաև Սերժ Սարգսյանին: Այս երկու կարևոր պաշտոնյաները պետք է տան այն հարցերի պատասխանները, որոնք մենք հավաքագրել ենք մեր աշխատանքի արդյունքում, և այդ հարցերը պետք է ուղղենք միայն իրենց: Մյուս հարցերը ում որ պետք է տայինք, արդեն տվել ենք, և արդեն ունենք Ապրիլյան պատերազմի ընթացքում ամեն մի պաշտոնյայի իրացրած լիազորությունների և նրա կատարած կամ չկատարած հրամանների մասին:

– Այսինքն՝ իրազեկել եք նաև Սերժ Սարգսյանին:

– Դեռ ոչ, բայց ես Սերժ Սարգսյանին բազմիցս ասել եմ, որ հանձնաժողովը ունի որոշում, որ իրեն նույնպես պետք է հրավիրի, և շատ մոտ է այդ պահը, Յուրի Խաչատուրովին լսելուց հետո հանձնաժողովը մի քանի այլ պաշտոնյաների ևս կլսի, որոնք առնչություն են ունեցել պաշտպանության բանակի կառավարման ժամանակաշրջանի հետ, որից հետո Սերժ Սարգսյանին կուղարկվի հրավեր: Ես նամակով հրավերն ուղարկել եմ արդեն Յուրի Խաչատուրովի առանձնատուն, նա տանը չի եղել, բայց կինը ստորագրել և վերցրել է, այսինքն՝ նա տեղեկացված է, մենք առաջարկել ենք, որ մինչև մարտի 25-ը դրական կամ բացասական պատասխանի վերաբերյալ գրավոր պատասխան ուղարկի, և եթե չի ներկայանալու, ապա հիմնավորի: Չնայած ես բացառում եմ չգալը, որովհետև դա կնշանակի կիսել պատասխանատվությունը այն հարցերի շրջանակում, որոնք առաջացել են:

– Նման դեպքերում ի՞նչ եք նախատեսել անել:

– Այդ դեպքում մենք կհնչեցնենք այն հարցերը, որոնք պետք է տայինք այդ մարդկանց, իսկ այդ հարցերը բավականին ծանր հարցեր են: Յուրաքանչյուր պաշտոնյա իր պարտքը պետք է համարի գալ և քննիչ հանձնաժողովին տալ բացատրություններ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել… Այդ հարցերը միտված են բանակի բացթողումները վերացնելուն և ավելի ուժեղ բանակ ունենալուն…

– Անդրադառնանք մեկ այլ խնդրի՝ ՌԴ-ում ձերբակալվեց, հետո ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը, հասկացե՞լ եք՝ ինչ է կատարվել:

– Իհարկե, Ռուսաստանում բազմիցս ձերբակալվելու են, հետո ազատ են արձակվելու, հետո էլի են ձերբակալվելու, ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ՝ վերադարձե՛ք հայրենիք և նախաքննական մարմինների հետ ձեր ակտիվ շփումների արդյունքում պատասխանեք այն հարցերին, որոնք ձեզ պետք է տան նախաքննական մարմինները: Օտարության մեջ դուք անընդհատ վտանգված եք, անընդհատ ձեզ ձերբակալելու են, մի օր էլ կարող է ձերբակալեն բաց չթողնեն, ավելի լավ է դուք հայրենիքում պատասխանեք այն հարցերին, որոնք առաջացել են ձեր պաշտոնավարման ընթացքում, և սպասում են պատասխանների, դրանք վերաբերում են Մարտի մեկին: Նույնը կարող եմ ասել նաև Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, եթե առաջացած հարցեր կան, նշանակում է դրանց տնօրինող պաշտոնյաները պետք է այդ հարցերին պատասխանեն, և ըստ դրա ունենան որոշակի կարգավիճակ:

– Տարօրինակ չէ՞ ձերբակալել, հետո բաց թողնելը, եթե պիտի բաց թողնեին, ինչո՞ւ էին ձերբակալել:

– Չէ, ձերբակալում են, որպեսզի ինչ-որ բաների էլ իրենք տնօրինեն, բռնում են, որովհետև նրանք հետախուզման մեջ են, ես այդպես եմ հասկանում, կամ ձերբակալում են, քանի որ չունեն ինչ-որ կարգավիճակ այլ պետության մեջ իրենց կյանքը դասավորելու:

– Մենք պետք է արձագանքե՞նք դրան:

– Մեր արձագանքը եղել է հետախուզում հայտարարելը, որովհետև այդ մարդիկ Հայաստանը լքել են կոնկրետ իրավիճակներում, և ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել նրանց նկատմամբ, այդ մարդկանց թվում է նաև Գևորգ Կոստանյանը, ավելի լավ է գան Հայաստան և ազնվորեն պատասխանեն նախաքննական մարմնի հարցերին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում