Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է ծրագրված բոլոր արտասահմանյան այցերը նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հաղորդում է նրա վարչակազմը։
«Ելնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակից՝ Վրաստանի նախագահը, ղեկավարության տարբեր ճյուղերի հետ համակարգելուց հետո, չեղարկել է Բուլղարիա, Ուկրաինա և Բելգիա իր այցելությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տվյալ պահին Վրաստանում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության 15 դեպք։