Սիրիայի Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է հայազգի պատգամավոր, պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: Մարտի 8-ին Դամասկոսի ազգային օպերայի շենքում տեղի է ունեցել Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթը կվերականգնի իր հաղթանակը» խորագրով փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում էլ պարգևատրվել է հայազգի պատգամավորը:
Պարգևները հանձնել է Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմադին: Պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ և այլ գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի մշակույթի զարգացման գործում: