Սիրիայում զոհվել է իրանցի բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիան: Այս մասին հայտնում է Fars-ը:
Նշվում է, որ Դաբիրիանը զոհվել է ուրբաթ՝ մարտի 6-ին:
Գործակալությունը նրան անվանել է «Սայիդ Զեյնաբի սրբավայրի պաշտպան»․ դա մզկիթ է, որը տեղակայված է Դամասկոսից հարավ գտնվող նույնանուն թաղամասում:
Դրանից առաջ նա ստորաբաժանումներ է ղեկավարել Պալմիրայում: