Սիրիայի Հայամ գյուղի ծայրամասում ՝ Հալեպի մերձակայքում, Սիրիայի կառավարական բանակի անդամները գտել են ստորգետնյա թունելների ցանց՝ մի քանի կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով գնդապետ Աբդելհադեր Էլբիջին:
Ինչպես նշվում է, գրոհայինների շտաբներն ու ապաստարանները նույնպես ստորգետնյա էին:
Սենյակներից մեկում սիրիական զորքերը հայտնաբերել են կրակակետերի տեղակայման և հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ ծրագիր: