Վրաստանում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այս մասին հայտնել է Sputnik-ը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Հիվանդը Վրաստանի երիտասարդ քաղաքացի է, որը եկել է Իտալիայից:
«Նա մարտի 1-ին եկել է առանց ախտանշանների: Ավելի ուշ բարձրացել էր նրա ջերմությունը, և նա դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց»,-նշել է Գամկրելիձեն: