Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բալասանյանը կոռեկտ քարոզարշավ է անում՝ առանց Փաշինյանին թիրախավորելու, բայց առաջատար է մնում Արայիկ Հարությունյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, Արցախում մեկնարկած նախընտրական քարոզարշավը մամուլի ուշադրության կենտրոնում է։ Գրվում է, որ սպասվելիք ընտրություններն աշխարհաքաղաքական հետաքրքրություն ունեն, և որ մասնավորապես Մոսկվան անտարբեր չէ, մուտքի արգելքներ է դնում հիմնական խաղացողների կամ թեկնածուների առաջ, մերձկրեմլյան քաղտեխնոլոգներ ուղարկում Արցախ թեկնածուներին Վ. Բալասանյանին աջակցելու համար։ Իհարկե, որոշ տեղեկատվություններ հերքվեցին, այդուհանդերձ, դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս տեղեկատվությունների շուրջ։

Արցախի նախագահական ընտրություններով առնվազն հետաքրքրված են Մինսկի խմբի համանախագահ երկրները և տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող այլ խաղացողներ ևս։ Բայց ես կդժվարանայի որոշակի իրողություններ նկարագրել, որովհետև փաստեր չկան։ Ինչ վերաբերում է Ռուսաստան՝ Մասիս Մայիլյանի մուտքի արգելքի մասին տեղեկատվությանը, ապա նա այդ լուրը պաշտոնապես հերքել է։ Չգիտեմ, դժվարանում եմ ասել՝ որն է իրականությունը, արդյոք կա այդ արգելքը, այն քաղաքակա՞ն է, թե՞ այլ հանգամանքների հետ կապ ունի։

– Ձեր նշած երկրներից, անկասկած է, որ ամենամեծ հետաքրքրությունն ունի Մոսկվան, կա՞ արդյոք հատուկ վերաբերմունք թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ։

Քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ Ստեփանակերտում տեղեկություն շրջանառվեց և հայաստանյան լրատվամիջոցներում ևս կար այդ տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների մի խումբ կոնգրեսականներ որոշել են այս ընտրություններին որպես դիտորդ իրենց օգնականներին գործուղել Արցախ։ Սա համարե՞նք Վաշինգտոնի աջակցություն թեկնածուներից մեկին։ Պարզ է, թե թեկնածուներից որ մեկի շրջապատից է այդ տեղեկատվությունը տարածվել։ Գաղտնիք չէ, թաքցնելու էլ չէ, որ դրան նախորդել էր արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Մասիս Մայիլյանի այցելությունը Միացյալ Նահանգներ, Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել, նույնիսկ ներկա է գտնվել Ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը և ամերիկյան կոնգրեսմենների օգնականների՝ Արցախ որպես դիտորդ գործուղվելու մտադրությունը տարածել էին Մասիս Մայիլյանի շրջապատից։ Հիմա համարենք, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Մասիս Մայիլյանի՞ն։

– Հետևելով քարոզարշավի ընթացքին, ի՞նչ եք կարծում՝ Բալասանյանը մնո՞ւմ է ՀՀ նախկին իշխանությունների «վերջին հույսը»։

– Ես չգիտեմ, թե խորքում ինչ է կատարվում։ Ինձ էլ են տեղեկություններ հասնում Հայաստանից լրագրողական քաղաքագիտական շրջանակներից, որ հաջակցություն Վիտալի Բալասանյանի՝ քաղտեխնոլոգների «դեսանտ» է իջել Ստեփանակերտում։ Որքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում։ Այդ մարդիկ չեն երևում, ես չեմ հանդիպել նրանց, Ստեփանակերտը փոքր քաղաք է, և որևէ սրճարանում սուրճ խմելիս կարող ես հանդիպել այդ օրը Ստեփանակերտ այցելած մարդկանց մեծ մասին։ Բայց մի նկատառում ես պարտավոր եմ անել՝ որպես այս պահի դրությամբ չեզոք վերլուծաբան։ Ի պատիվ Վիտալի Բալասանյանի՝ նա շատ կոռեկտ, հավասարակշռված քարոզարշավ է տանում և նրա բառապաշարից բառացիորեն վերացել են այն քննադատական շեշտադրումները, որ նա նախկինում անում էր ՀՀ իշխանությունների և կոնկրետ վարչապետի հասցեին։ Որքանով ես հետևում եմ Վիտալի Բալասանյանի քարոզարշավին, նա շատ կոռեկտ, հավասարակշռված քարոզարշավ է անում և կենտրոնանում է Արցախի ներքին խնդիրների վրա, անվտանգության և հակամարտության կարգավորման վրա։ Նաև չեմ նկատել որևէ շեշտադրում, թե Ռուսաստանն է միայն Արցախի անվտանգության երաշխավորը։

– Ընդհանուր քարոզարշավն ինչպե՞ս կգնահատեք։ Արդյոք ճի՞շտ են այն տպավորությունները, որ առաջատարը Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են։

– Քարոզարշավում երկու առաջատար չի լինում, լինում է մեկ առաջատար։ Այդ առաջատարն ակնհայտորեն, անառարկելիորեն այս պահի դրությամբ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։ Մյուսներն, ըստ իս, պայքարում են երկրորդ տեղի համար կամ ջանքեր են գործադրում, որպեսզի քվեարկությունը մեկ փուլով չավարտվի։ Բայց ես շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին, որ մարտի 31-ի քվեարկությամբ հաղթող կճանաչվի Արայիկ Հարությունյանը։

– Եվ ամեն ինչ խաղա՞ղ կավարտվի։

– Հույս ունենանք, որ խաղաղ կավարտվի։ Թեպետ ես մի դիտարկում ունեմ. Տարին նահանջ է, 1988 թվականից առ այսօր նահանջ տարիներից միայն 2012 թվականն է, որ մենք արտակարգ պատահարներ ու իրավիճակներ չենք ունեցել։ 1988-ին՝ Սումգայիթ, 1992-ին՝ Արթուր Մկրտչյանի սպանություն, հետագայում Շահումյանի ու Մարտակերտի անկում, 1996 թվականին՝ նախագահի վիճելի ընտրություններ, զանգվածային անկարգություններ Երևանում, Լիսաբոնի գագաթնաժողով, 2000 թվականի մարտի 22-ին՝ ահաբեկչություն Արցախում, մահափորձ Արկադի Ղուկասյանի դեմ, 2004 թվականին՝ վստահության հանրաքվե պահանջող ցուցարարների ջարդ Երևանում, 2008-ին՝ Մարտի մեկ, 2016-ին՝ Ապրիլյան պատերազմ։ Հիմա 2020 թվականն է, նորից նահանջ տարի, և ես չէի ցանկանա, որ այս տարի էլ որևէ այսպիսի իրադարձություն տեղի ունենա։ Ամեն դեպքում պետք է զգույշ ու հավասարակշռված լինել, որպեսզի ազատ, արդար, մրցակցային քվեարկություն լինի։ Հաղթողը բոլորի նախագահը կլինի, իսկ ովքեր հաջողության չեն հասնի, թող ընդունեն հաղթողի հաղթանակն ու հետագա համագործակցության եզրեր գտնեն ապագա իշխանության հետ իրենց գործունեությունն առաջ տանելու համար։

– 14 նախագահի թեկնածու կա այս պահի դրությամբ, այսպես էլ կպահպանվի՞, թե՞ կլինեն ինքնաբացարկ հայտնողներ ու որևէ թեկնածուի շուրջ համախմբվողներ։

Այդ 14 թեկնածուների մեջ մի քանի հոգի են, որ կարող են այս կամ այն թեկնածուի ճամբարն անցնելով իրավիճակի վրա ազդել։ Մնացածները նման քաղաքական ռեսուրս, փորձառություն չունեն։ Որպես փորձագետ տպավորություն ունեմ, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը մրցապայքարի ինչ-որ փուլում կարող է միանալ Բաբայան-Մայիլյան դաշինքին։ Այլ վերադասավորումների ուրվագիծ այս պահին չի երևում, թեպետ ոչինչ բացառելի չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում