ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաունթ-Բենդ (Ինդիանա նահանգ) քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բուտիջիչի՝ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար նախընտրական մրցավաքզից դուրս գալը կարող է պարտությամբ անդրադառնալ դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսի համար։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Նրա կարծիքով Բուտիջիչի ձայները հիմա կստանա «քնկոտ Ջո Բայդենը»։
«Շատ հարմար պահ է։ Այ հիմա դեմոկրատներն իսկապես կհանեն Բերնիին խաղից։ Ոչ մի առաջադրում, կրկին»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուտիջիչը որոշում է կայացրել դուրս գալ նախընտրական մրցավազքից։