ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդգծեց ԵՄ աջակցությունը ՄԻՊ գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի իրականացման հարցում:
Նա նշեց, որ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ եվրոպական պատվիրակության հետ արձանագրվել են դրական արդյունքներ. «Պետք է երաշխավորվեն ազատությունից զրկված անձանց իրավունքները»:
Անդրադառնալով երեխաների իրավունքների հետ կապված հարցերին՝ Արման Թաթոյանը նկատեց. «Չափազանց կարևոր է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը: Սա այն սկզբունքային մոտեցումն է, որով մենք ղեկավարվում ենք: Ամենավատ ընտանիքը ամենալավ հաստատությունից լավ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: