Friday, 19 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters

Մարտի 1-ի խորհրդանիշներից մեկը նշանակվում է ԿԸՀ նախագահ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակացության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քայլ առ քայլ երևում է, որ իշխանությունը սկզբունքորեն տրամադրված պատրաստվում է ընտրություններին՝ որպես օրինակ վկայակոչելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ ստեղծված խնդիրը: Հակոբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանությունները ցանկանում են փակել իրենց համար ոչ այնքան հաճելի հեռուստաընկերությունը:

Ռ.Հակոբյանի խոսքով՝ Գարեգին Ազարյանի նշանակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ևս խոսում է իշխանությունների՝ ընտրություններին պատրաստվելու մասին. «Եվ այսօր Մարտի 1-ը խորհրդանշող անձերից մեկը նշանակվում է ԿԸՀ նախագահ»,- ընդգծեց Հակոբյանը:

Ասուլիսի ընթացքում ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը, գնահատելով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, հայտնեց. «Այս երկխոսությամբ մեր իրականության մեջ նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում, ստեղծված կարծրատիպերից ազատվում ենք, ինչը ես ողջունում եմ»։ Նա նաև հավելեց, որ, թեպետ դրանով բոլոր հարցերը չեն լուծվում,սակայն բանակցելու կամքն արդեն իսկ ողջունելի է։

Ռուբեն Հակոբյանը երկխոսությունը համարեց ընդդիմության կողմից իշխանությանը վերարտադրման համար տրված հնարավորություն. «Երկու կողմն էլ իրենց շահերն են հետապնդում։ ՀԱԿ-ը շահում է՝ կազմալուծելով երկրի ընդդիմադիր դաշտը, գողանալով ժողովրդի էմոցիան, իսկ իշխանությունը ավելի է բարձրանում ՀԱԿ-ի միջոցով»։

Ի պատասխան՝ Մկրտիչ Մինասյանի հայտնեց, որ իշխանությունը պատրաստ է բանակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, այդ թվում ընդդիմադիր մյուս ուժերի՝ համապատասխան վերջիններիս կողմից կատարված առաջարկների։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ երկու բանախոսներին էլ չբացառեցին ՀՀ առաջին և երրորդ նախագահների առերես երկխոսությունը։

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ռ.Հակոբյանը ասաց.

«Բացառիկ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել ԼՂ հակամարտության բանկցություններում և, ցավոք սրտի, այս փուլում Հայաստանի դերակատարությունն այնպիսին չի, որ կարողանա օգնել գործընթացին։ Հասկանալի է, որ ինչքան էլ ասում են, որ երկու կողմերի համաձայնությամբ պիտի կայանա այս փաստաթղթի ստորագրումը, սակայն պարզ է, որ միջնորդ պետությունները ունեն իրենց հստակ շահերը։ Եվ եթե ուշադիր լինենք, վերջին երկու հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացրած ճանապարհային քարտեզը, ըստ էության չի բավարարում նաև Ռուսաստանի շահերը։ Մեր դիվանագիտությունը կարողացել է օգտվել Ադրբեջանի «ոչ»-ից, ինչից այժմ էլ կարող է օգտվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում