Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Բաքու` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին:
Խորհրդի նիստի շրջանակներում կայանալիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև գործակցության խորացման հնարավորությունները: Բացի այդ, Էրդողանն ու Ալիևը քննարկելու են տարածաշրջանային և միջազգային որոշ հարցեր:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2011-ին թուրքական Իզմիր քաղաքում: