Առնվազն մեկից միչեւ մեկուկես տարի կպահանջվի ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման եւ կլինիկական փորձարկումների համար: Փետրվարի 17-ին CNN հեռուստաընկերության եթերում այս կարծիքն Է հայտնել ամերիկացի վիրուսաբան, Ալերգիական եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
«Եթե դրա տարածումն ավելի անորոշ բնույթ ընդունի ամբողջ աշխարհում, ապա կստեղծվի գլոբալ համավարկի առաջացման իրական վտանգ: Այժմ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում (կորոնավիրուսի) ռիսկը նվազագույնն Է, իսկ մարդիկ պետք Է զբաղվեն իրենց սովորական գործերով: Սակայն դա (կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն) անհրաժեշտ է հսկել, որովհետեւ ամեն ինչ կարող է փոխվել»,- նախազգուշացրել է վիրուսաբանը: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը եւ կլինիկական փորձարկումներն ավարտելու համար կպահանջվի «առնվազն մեկից մինչեւ մեկուկես տարի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: