Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Հրամանատարներն ամեն օր զինվորների հետ են շփվում, հնարավոր չէ, որ չիմանան, թե ինչ է կատարվում

Այս տարվա մեկուկես ամիսների ընթացքում Արցախի Հանրապետությունում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցված 10 զինծառայողների մահերը կարոտ են հետաքննության և պարզաբանումների։ Հնչում են առաջարկություններ, որ պետք է պաշտոնանկ արվեն Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները, Զինված ուժերի շտաբների պետերը։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ առաջարկում է օրենսդրորեն ամրագրել, որ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող երկու տարվա ընթացքում 3-4 անգամ կարող է դիմում գրել զորամասը փոխելու խնդրանքով, և իր այդ դիմումն անմիջապես և առանց լրացուցիչ հարցերի, առանց որևէ քննության պետք է բավարարվի ղեկավարության կողմից։

«Հարկավոր է օրենսդրորեն ամրագրել, որ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող 2 տարվա ընթացքում 3-4 անգամ կարող է դիմում գրել զորամասը փոխելու խնդրանքով, և իր այդ դիմումն անմիջապես և առանց լրացուցիչ հարցերի, առանց որևէ քննության պետք է բավարարվի ղեկավարության կողմից: Այս կերպ մենք հնարավորություն կտանք անելանելի հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական վիճակում հայտնված զինվորին խուսափել, իր կարծիքով, անխուսափելի ողբերգությունից՝ լինի դա սպանություն, ինքնասպանություն կամ որևէ այլ տիպի էական բռնություն: Քանի որ ծառայակիցների ճնշումների կամ բռնությունների մասին սպայակազմին, իրավապահներին հայտնելը բանակում գերիշխող քրեական հակամշակույթի օրենքներով համարվում է «գործ տալ» կամ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հիշատակած՝ 3 տառանոց երևույթը, և ինքնին կարող է պարունակել նոր լրջագույն սպառնալիքներ տվյալ զինծառայողի համար, ապա նոր զորամաս տեղափոխումը պետք է կատարվի առանց որևէ հետաքննության և տուժածին լրացուցիչ վտանգների ենթարկելու: Որպեսզի նոր զորամասում կանխակալ վերաբերմունք չլինի տեղափոխվածի նկատմամբ, հարկավոր է սրան զուգահեռ իրականացնել պարբերական ռոտացիաներ: Այս կերպ սպանություն-ինքնասպանությունից կամ պարզապես անտանելի հոգեբանական ու ֆիզիկական բռնությունից «փախուստ տված» զինծառայողները չեն տարբերվի ռոտացիայի արդյունքում այլ զորամասում հայտնվածներից»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրեր առաջ այսպիսի գրառում էր արել Էդգար Առաքելյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ ամեն ոք կարող է ներկայացնել տարբեր առաջարկներ, բայց բանակում չեն կարող ծառայել սեփական ցանկությամբ, անել այն, ինչ ուզում են, հետո էլ ասեն, թե պետք է փոխել զորամասը։

«Բանակում պետք է բարձրացնել կարգապահությունը։ Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի շտաբի պետը պետք է ուշադիր լինեն ամեն ինչի նկատմամբ։ Այն զորամասում, որտեղ մահ է գրանցվում, հրամանատարը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից։ Մինչդեռ հիմնականում պատժվում են դասակի և վաշտի խեղճուկրակ հրամանատարները։ Պատիժը պետք է վերևից սկսվի, որպեսզի պատասխանատվությունը կրկնապատկվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գագիկ Մելքոնյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարը ուշադրություն է հրավիրում նաև հեռուստաալիքներով իրականացվող քարոզչության վրա։ «Նայեք, թե ինչ են սովորեցնում երեխաներին՝ գողական բարքեր։ Հեռուստացույց նայելով մեր տղաները պատրաստ կլինեն հանցագործության։ Երբ ԱԺ-ում խոսում են երեքտառանի բառերից, դրա մասին պետք է մտածել։ Պետք է մտածել, որ ԱԺ-ն օրինակ է ծառայում երիտասարդության համար»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարների հրաժարականի պահանջին, ապա Գագիկ Մելքոնյանն ասում է. «Ես չեմ կարող ասել, իրենք պետք է որոշեն։ Եթե մեկը չի կարողանում աշխատել, ապա պետք է իր տեղը զիջի այլոց»։

Մտահոգություններ են հնչում, որ Արցախի Հանրապետության բանակում տեղի ունեցող զինծառայողների մահերը կապված են Արցախում  առաջիկայում սպասվող նախագահի ընտրությունների հետ։ «Չեմ կարծում, որ բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը կապ ունենան նախագահի ընտրությունների հետ։ Ուղղակի պետք է քրեական ենթամշակույթը հանվի բանակից։ Զինվորին ինքնասպանության հասցնելը, սպանությունները մեկ օրում չեն տեղի ունենում, դրանք բարդ հարաբերությունների արդյունք են։ Զորամասի հրամանատարությունը պետք է այդ ամենը նկատած լինի և կանխի, ոչ թե հասցնի այն վիճակին, որ տեղի ունենա ինքնասպանություն։ Իրենք ամեն օր զինվորների հետ են շփվում, հնարավոր չէ, որ չիմանան, թե ինչ է կատարվում»,- կարծում է Գագիկ Մելքոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում