Etihad Airways ավիաընկերության ուղեւորատար օդանավը Մեծ Բրիտանիայում եղանակային անբարենպաստ պայմաններում վայրէջք կատարած օդանավը գետնին է իջել կողքի թեքված: Վայրէջքի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է՝ օդանավը կողքի վրա թեքված մոտենում թռիչքուղուն:
Դեպքը տեղի է ունեցել լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում: Ըստ պարբերականի. Օդանավը վայրէջք է կատարել ըստ չվացուցակի, տեղի ունեցածի արդյունքում ոչ մի ուղեւոր չի տուժել: Հայտնի է, որ վայրէջքի ժամանակ առաջացած դժվարություններն ի հայտ են եկել «Դենիս» փոթորիկի պատճառով, որի ժամանակ քամու ուժգնությունը եղել է 146 կմ/ժ:
Նշվում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: