ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բառի հրաժարականն են պահանջում արդարատաության նախարարության ավելի քան 1100 նախկին աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։
Նրանք հայտարարել են, որ նման պահանջ է դրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկեր Ռոջեր Սթոունի դատական գործին նրա միջամտության պատճառով։
Ավելի վաղ արդարադատության նախարարությունը միջամտել էր Սթոունի գործին՝ դատախազների կողմից առաջարկված 7-9 տարի ազատազրկումը անարդար համարելով։
Նրանք նաև կոչ են արել նախարարության ներկայիս աշխատակիցներին միանալ գլխավոր դատախազի պաշտոնանկության վերաբերյալ իրենց պահանջին։