Friday, 19 06 2026
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը

«Արմենը 10 տարի առաջ ա մահացել, ոչ մի կերպ չէր կարող «կռիշ դառնալ» որևէ մեկի համար». Արտյոմ Կանևսկոյը եղբոր՝ Փաշինյաններին «հովանավորելու» լուրերի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր  քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանևսկոյ հայտնի Արտյոմ Հարությունովի գործի դատական քննությունը:

Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝  պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով:

Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ,   Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:

Զննությունը կատարվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բակում, այն սկսվել է ժամը  23:30-ին և ավարտվել է ժամը 00:10-ին: Մեքենայի զննության մասնակից Ա. Հարությունովը հայտարարել է, թե մեքենան հաշվառված է իր ծանոթ Վիտալի Մ.-ի անունով, սակայն պատկանում է իրեն:

Հարությունովը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել:

Դատարանում Հարությունովը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատական այս նիստին դարձյալ  չէր ներկայացել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ դատարան հրավիրված վկա Արթուր Մ.-ն, ով Արտյոմ Հարությունովին բերման ենթարկելու օրը թարգմանչի ծառայություններ է մատուցել:

Ներկայացել էր դատախազ Հ. Խաչատրյանի միջնորդությամբ լրացուցիչ հարցաքննության համար դատարան հրավիրված վկա Մյասնիկ Մատինյանը, ում անվամբ հաշվառված է եղել  Հարությունովի վարած մեքենայում հայտնաբերված զենքը:

Վկան զինծառայող է: Նա զինծառայությունից թույլտվություն  էր խնդրել, ներկայացել երևանյան դատարան, սակայն նիստին չներկայացավ դատական քննությանը ներգրավված թարգմանիչը, ինչի պատճառով նիստն այդպես էլ հնարավոր չեղավ շարունակել:

Արտյոմ Հարությունովը նիստի ավարտից հետո հայտարարեց, թե համացանցում արագ տարածվում է «Հայելի.am» կայքում հրապարակված մի նյութ՝ «Կանևսկոն Փաշինյանի հարազատների հովանավորն է դարձել» վերնագրով, որում սուտ տեղեկություն է հաղորդվում՝ իբր «ռուսաստանաբնակ օրենքով գող Արմեն Կանևսկոյը» դարձել է Նիկոլ Փաշինյանի եղբոր ու նրա միլիոնատեր զավակների մտերիմը, բիզնեսների հովանավորն ու տանիքը: Հրապարակված նյութի հետ նույնիսկ լուսանկար է տեղադրված…

Արտյոմ Կանևսկոյը վրդովմունքով ասաց, թե իր եղբայր Արմենը…  10 տարի առաջ է մահացել, նա հուղարկավորված է Երևանում ու ոչ մի կերպ չէր կարող «հովանավորել» կամ «տանիք դառնալ» որևէ մեկի համար՝ Հայաստանում լինի, թե Ռուսաստանում:

Արտյոմ Կանևսկոյը իր վաղուց մահացած եղբոր անվան շահարկումն անվանեց «ստահոդ տեղեկատվություն», մարդկանց մոլորեցնելու համար սարքված «կեղտոտ սուտ», որը կոնկրետ լրատվամիջոցը շրջանառում է համացանցում՝ խախտելով լրատվամիջոցների մասին օրենքն ու մեծ ցավ պատճառելով իրենց ընտանիքին ու մերձավորներին:

Արտյոմ Կանևսկոյի գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 9-ին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում