Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հողի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ կա հարցի լուծման ավելի փափուկ տարբերակ, քան հողի հարկի վճարման պարտավորությունն է վաճառողի կողմից. «Այդ լուծմամբ գնորդ-վաճառող պայմանագրային ազատությունը չի խախտում: Ըստ էության այստեղ խնդիր կա գնորդի և վաճառողի միջև այս խոսակցությունը բացելու, որպեսզի գնորդը անտեղյակ չլինի, թե ինչ գույք է գնում»:
Նրա խոսքով՝ պայմանագրերում պետք է նշում կատարվի, թե ով է վճարելու այդ գումարը:
Պատգամավորը չի կարծում, որ պետությունը պետք է մխրճվի վաճառող-գնորդ հարաբերությունների մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































