Tagesspiegel թերթին տված հարցազրույցում Ալեքսանդր Ռաարը, որը Գերմանական հասարակության ներքին քաղաքականության Ռուսաստանի գծով մասնագետն է, մեկնաբանել է սկանդալը, որը կապված է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին «Կվադրիգա» մրցանակի հանձնումը չեղյալ հայտարարելու հետ:
«Werkstatt Deutschland ընկերությունն առաջնորդվել է Արևելքի նկատմամբ թափանցիկ լինելու գաղափարով: Նմանատիպ որոշումները մեր ժամանակներում պահանջում են ոչ միայն ազգային, այլ նաև միջազգային հովանավորչության կարիք: Այս անգամ նրանք վրիպել են և գցել իրենց վարկն այնպես, որ հնարավոր է, որ այս մրցանակը արգելվի ընդհանրապես»,- մանրամասնում է մասնագետը:
Ալեքսանդր Ռաարը կարծում է, որ Ռուսաստանն արժանի է առաջին հերթին մրցանակի ռուս-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման համար: Սակայն այդ մրցանակին արժանի է նա, ով հիմա ներկայացնում է Ռուսաստանը, այսինքն՝ Դմիտրի Մեդվեդևը: Պուտինի մասին քաղաքագետն ասել է, որ մտաբերում է 2004 թ.-ը, երբ Համբուրգի համալսարանը այն ժամանակվա նախագահին ցանկանում էր շնորհել պատվավոր դոկտորի կոչում, սակայն դժգոհությունները, որոնք առաջացել էին գերմանական հասարակության շրջանում, այնքան մեծ էին, որ այդ պլաններից նրանք ստիպված եղան հրաժարվել:
Պուտինն այն անձնավորությունն է, որի շուրջ միշտ թեժ քննարկումներ են եղել: Նա, անկասկած, արժանի չէ մրցանակի, որը տրվում է մարդու իրավունքների և դեմոկրատիայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: Սակայն 2000-ական թվականներին ռուս-գերմանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար ունեցած ներդրման համար մրցանակին նա արժանի է, նշում է Ռաարը, սակայն ավելացնում, որ Պուտինին «Կվադրիգա» մրցանակը չհանձնելը կազդի նրա վարկի վրա արտասահմանում: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ Պուտինը Ռուսաստանում հիմա լուրջ հեղինակություն է վայելում, և այդ հանգամանքը պետք չէ մոռանալ:
Ռաարն ասել է նաև, որ «իրենց երկրի հանդեպ հարգանքը միշտ եղել է առաջնային ռուսների համար: Պուտինը խրախուսում է նման դրսևորումները և նախընտրական փուլում կօգտագործի ազգայնական լոզունգներ: Բացի այդ, հիմա նոր փաստարկ ունի Ռուսաստանի՝ Առևտրի միջազգային կազմակերպություն չմտնելու և Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների դեմ:








































