Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Արմեն Սարգսյանը տվեց մեկնարկը․ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կոչը

Երեկ երեկոյան սահմանադրական հանրաքվեի հետ կապված իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ։

Արմեն Սարգսյանը չսպասեց նույնիսկ աշխատանքային օրվա մեկնարկին ու արդեն երեկ նշանակեց հանրաքվեի օրը։

Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Իհարկե, հանրաքվեի օրը նշանակելուն զուգահեռ, նախագահի աշխատակազմը տարածել է մի հայտարարություն, որում մասնավորապես ասված է․ «Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»:

Երկրի նախագահը հերթական անգամ, ըստ էության, չհակադրվեց հեղափոխության թիմի օրակարգին, միևնույն ժամանակ՝ Արմեն Սարգսյանը հրապարակային պարզաբանումով փորձել է հնարավորինս սահմանազատվել նեքաղաքական հակադրությունից և դրա բևեռներից։ Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստացվում նրա աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, որի տողատակը ևս մեկ անգամ արձանագրում է մեր երկրում նախագահի ինստիտուտի ունեցած սահմանափակ լիազորությունների փաստը։

Արմեն Սարգսյանը տվեց գործընթացի ֆորմալ մեկնարկը, որից րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսեց «Այո»-ի ոչ պաշտոնական քարոզարշավը։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»։

Վարչապետը նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին՝ մինչև ապրիլի 5-ը վերադառնալ Հայաստան և մասնակցել հանրաքվեին, ընդ որում՝ Փաշինյանը ապրիլի 5-ի հանրաքվեն նույնացրել է 2018-ի թավշյա հեղափոխության հետ։

Այսպիսով՝ Հայաստանը թևակոխում է նոր գործընթաց, որի եզրափակիչ ակորդը դառնալու է հանրաքվեն, որի քարոզարշավը դարձյալ ընթանալու է հեղափոխականների ու հակահեղափոխականների կամ «սևերի» ու «սպիտակների» հակադրության համատեքստում։ Համենայն դեպս, քարոզարշավի մեկնարկը նման թեզերով է տվել Նիկոլ Փաշինյանն՝ ըստ էության, հասկացնելով, որ ապրիլի 5-ը դառնալու է իշխանության վստահության հանրաքվեի օրը։ Ակնհայտորեն նրա այս «չելենջն» ընդունելու են նախկին համակարգն ու այն ամբողջացնող ուժերը, որոնք նույնպես հենց այդ դիտանկյունից են դիտարկում առաջիկա հանրաքվեն։ Իհարկե, դժվար է ասել, թե հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ինչքանով է արդյունավետ աշխատելու այն տեխնոլոգիան, որը կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մանավանդ, որ քաղաքական դաշտը շատ ավելի բազմաշերտ ու բազմագույն է դարձել։

Ապրլի 5-ի հանրաքվեն ոչ այնքան Սահմանադրության կամ Սահմանադրական դատարանի մասին է, որքան՝ քաղաքական նոր ստատուս-քվոյի, որն անխուսափելի է հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում։

Իհարկե, հանրաքվեն տեսականորեն կարող է չեղարկվել, եթե մինչև փետրվարի 27-ը ՍԴ յոթ անդամները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, օգտվեն վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած հնարավորություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում