ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մշակել և վերլուծության է ենթարկել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011 թ. մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները»: Ներկայում հաշվառված են 440 խոշոր հարկատուներ:
ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ այս տարվա մայիսին խոշոր հարկատուների հասույթը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 11.9 %-ով՝ կազմելով 195.9 մլրդ դրամ: Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 252 կազմակերպությունների մոտ` 41.9 մլրդ դրամով և նվազել 180-ի մոտ` 20.3 մլրդ դրամով:
Խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել (հարկեր և այլ պարտադիր վճարներ) շուրջ 20.0 մլրդ դրամ, որն ընդհանուր հավաքագրված հարկային եկամուտների 60.2 %-ն է: