Friday, 19 06 2026
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

Ինչո՞ւ առ այսօր ոչ ոք ՍԴ անդամներից չի կանչվել պատասխանատվության

Մինչ Սահմանադրական դատարանում ամիսներ շարունակվող ճգնաժամը հանգուցալուծելուն ուղղված քայլեր են առաջարկում իրավաբանները, հայտնի դարձավ, որ ԱԺ իշխանական «Իմ քայլը» դաշինքը հանդես է եկել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրությունում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին:

Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Հիշեցնենք, որ միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո: Սա նշանակում է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կավարտվի ոչ միայն ՍԴ նախագահի Հրայր Թովմասյանի, այլև ՍԴ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը:

Նշվում է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար:

«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների և 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում: ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաև ՍԴ-ն՝ ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը»,- նշվում է նախագծում:

Ըստ նախագծի հեղինակների՝ ստացվել է մի իրավիճակ, երբ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996-ից մինչև 2029-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ կարծիք հայտնեց, որ Հայաստանում Սահմանադրական դատարանի գոյությունն անիմաստ է, նրա գործառույթները պետք է հանձնել այլ մարմնի։

«Այս պայմաններում պետք է հասկանալ՝ ՍԴ-ն ունի՞ այս պահի դրությամբ գործառույթներ, թե՞ ոչ։ Քանի որ Սահմանադրությամբ դեռևս ունի գործառույթներ, և միջազգային պայմանագրերը պետք է համաձայնեցվեն ՍԴ-ի հետ, նաև՝ օրենքների, մասնավորապես հանրաքվեների հարցերը պետք է համապատասխանեցվեն Սահմանադրության հետ, ՍԴ-ն այս դեպքում պետք է աշխատի։ Էլ չեմ ասում, որ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերջին հանգրվանը ՍԴ-ն է»,- ասաց փաստաբանը։

Հարություն Բաղդասարյանը ՍԴ-ում ճգնաժամի հանգուցալուծումը պատկերացնում է բանակցությունների միջոցով։

«Երկու մարմինների՝ դատական իշխանության և գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է նստեն բանակցությունների։ Այս պայմաններում օրենքների փոփոխությունները ենթադրում են սահմանադրական կարգի որոշակի փոփոխություն, ինչը ենթադրում է հանրաքվեն։ Եվ եթե կողմերը չկարողանան հարցի պատասխանը գտնել, ապա պետք է ներկայացնեն հանրաքվեի։ Իմ ենթադրությամբ՝ օրենքի փոփոխությունն ԱԺ-ում արդեն հակասահմանադրական է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե շատ երկրներում գործում է Սահմանադրական դատարանը և արդարացնում, ինչո՞ւ պետք է մեր երկրում չգործի, միայն ա՞յն բանի համար, որ նախկինում ընտրությունների, հանրաքվեների վերաբերյալ կայացրել է անօրինական որոշումներ, փաստաբանն արձագանքեց․ «Պետք է ուսումնասիրել, թե իր հիմնադրման պահից այդ մարմինն ինչ հակասահմանադրական և հակաօրինական որոշումներ է կայացրել և պատասխանատվության կանչել այն մարդկանց, որոնք կայացրել են այդ որոշումները։ Առ այսօր ոչ ոք ՍԴ անդամներից չի կանչվել պատասխանատվության։ Նկատի ունեմ՝ ՍԴ գործառույթները ի չարս որոշակի ուժերի օգտագործողներին։ Երբ այդ հիմքով քրեական գործեր կհարուցվեն կամ վարույթ կհարուցվի, կամ քաղաքական հարթակներում կքննարկվի, թե, ենթադրենք, 1996 թվականից սկսած, ինչ որոշումներ է կայացրել ՍԴ-ն, այդ պահին հնարավոր կլինի ՍԴ գործառույթներին անդրադառնալ։ Քանի դեռ ՍԴ դատավորներին չեն կանչել պատասխանատվության, աբսուրդ է ասելը, թե հանցագործ տարրերին օժանդակել են, քանի որ դրանք ապացուցման ենթակա հանգամանքներ են»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում