«Իրավապահների կողմից այս գործողությունները ուղղակի ուշացած և անհասկանալի են: Զարմանալի է, թե ինչու են այդ ամենը հիմա անում: Կարծես թե թույլ տվեցին ամեն ինչ մաքրել և հիմա թույլ են տալու ամեն ինչ մարսել: Հետևաբար՝ այո՛, նա կարող էր իրեն իրավունք վերապահել նման կերպ արտահայտվել ՀՀ կառավարության և իրավապահների վերաբերյալ, որն էլ արեց: Ես կարծում եմ, որ սա խոսում է միայն նրա մասին, որ մեր կառավարությունը և պատկան մարմինները իրենց գործը պատշաճ կերպով չեն անում»,-անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին՝ մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:






































