Հնդկաստանի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսով վարակման երեք հաստատված դեպքերի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Քերալայի նահանգում: Այդ մասին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:
«Արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը չպետք Է վախեցնի մարդկանց: Դա վիրուսի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումների ուժեղացում Է»,- մեջբերում Է հեռուստաալիքը նահանգի առողջապահության նախարարի խոսքերը:
Հիշեցնենք, որ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է ավելի քան 20,4 հազար՝ որից 425-ը մահվան ելքով: