Ուլյանովսկի շրջանի Լիսոգորսկ գյուղում փողոցներից մեկը անվանվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, որպեսզի հասարակության ուշադրությունը սևեռի կապի տեղադրման խնդիրներին, գրում է «Կոմերսանտ»-ը:
Փողոցի անվանման հետ կապված որոշումը կայացվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Լիսոգորսկում հայտնվել են նաև Ստալինի, Հաղթանակի 75-ամյակի, Վետերանների, Խաղաղության, Բարեկամության և այլ անվանումներով փողոցներ:
Պոդկուրովսկի գյուղական բնակավայրի ղեկավար Վալենտինա Պրոկուդինան պարբերականին հայտնել է, որ մի քանի տարի առաջ այստեղ 800 հողամաս է հատկացվել բազմազավակ ընտանիքների և նախկին զինվորականների համար: Բայց գյուղում էլեկտրաէներգիա, գազ և ջրամատակարարում չկա, չնայած հիմնական գծերը անցնում են մոտակայքում, և բարդ խնդիր չէ դրանց միանալը: