Քսենոֆոբիա, չինական խանութներ և ռեստորաններ այցելելուց զերծ մնալու կոչեր են նկատվել Իտալիայում այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի երկու դեպք: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:
Աղբյուրը հաղորդել է ռասիզմի և նվաստացման դեպքերի մասին այն հաստատություններում, որտեղ սովորում են ասիացիները: Սանտա Սեսիլիայի կոնսերվատորիայի տնօրենը Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից իր ուսանողներին խնդրել է դասի ներկայանալ միայն այն բանից հետո, երբ բժիշկը որոշի, որ իրենց բնակարաններում վիրուս չի հայտնաբերվել: Նրա այդ պահանջը դժգոհություն է առաջացրել իր գործընկերների շրջանում:
Նման դեպք է տեղի ունեցել Կոմոյի երաժշտական ինստիտուտում: Այնտեղ չինաստանցի ուսանողներին խնդրել են 14 օր տանը մնալ Չինաստանից վերադառնալուց հետո, ուր նրանք մեկնել էին՝ մասնակցելու չինական ամանորյա տոնակատարություններին:
The Guardian-ը հայտնում է նաև, որ Թուրինում երեք չինացիների հասցեին վիրավորական խոսքեր են հնչեցրել ռեստորանում՝ կորոնավիրուսի պատճառով: