Friday, 19 06 2026
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

«Պետք է զգոն լինենք՝ անգամ եթե Ալիևը իր իշխանությունը զիջի կնոջը». Ի՞նչ առաջընթաց է ակնկալում Մակրոնը Ղարաբաղյան հարցում գարնանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

– Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանն ու հանդես եկել ծավալուն ելույթով։ Մակրոնն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և նշել, որ Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է։ Ի՞նչ աջակցություն կարող ենք սպասել Ֆրանսիայից, արդյոք խախտվո՞ւմ է հավասարության նշան դնելու միջնորդների սկզբունքը։

– Դա սկզբունքային դիրքորոշում է: Ֆրանսիան առաջին անգամը չէ, որ իր աջակցությունն է հայտնում Հայաստանին: Նույն հայտարարությամբ էին հանդես եկել նաև այլ նախագահներ: Հատուկ կապեր կան Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի միջև, նրանք սերնդակից են՝ քառասունամյա գործիչներ են։ Ֆրանսիան կպահպանի իր հավասարակշռված քաղաքականությունը, բայց դուք գիտեք, որ ինչքան մոտենում ենք նախագահական ընտրություններին (2022), այնքան մենք ստիպված կլինենք բարձրացնել պահանջների մակարդակը և կուրսը տեղափոխել հօգուտ Հայաստանի:

Մակրոնը նաև նշել է, որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները կարող են դրական ազդեցություն ունենալ, և գարնանը մենք առաջընթացի ականատես լինենք։ Ի՞նչ առաջընթաց է հնարավոր հակառակորդի մաքսիմալիստական նկրտումների պայմաններում։

– Սպասենք Ադրբեջանի ընտրությունների արդյունքներին: Այս ժամին դեռ շատ վաղ է ինչ-որ բան հաստատել: Եթե Ալիևը մնա ուղղակիորեն իշխանության մեջ, ես չեմ տեսնում, թե ինչ դրական բան կարելի է  սպասել: Եթե Ալիևը զիջի իշխանությունը իր կնոջը, բայց մնա հետին պլանում, ինչպես Ղազախստանում գտնվող Նազարբաևը, ապա այդ զարգացումը պետք է սերտորեն վերահսկվի: Բայց այս ժամին ես Բաքվից ոչինչ չեմ ակնկալում:

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Սերժ Սարգսյանից բանակցային գործընթացում ժառանգություն է ստացել 7 տարածքների հանձնումը, արդյոք կարծում եք հնարավո՞ր է փոխել բանակցությունների օրակարգը։

– Մոտ երկու տարի է անցել, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացը պետք է փոխվի ներսից. Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայությունը անհրաժեշտ է խաղաղությունը զարգացնելու համար:

Նիկոլ Փաշինյանն ավարտեց նախորդ երեք ռեժիմների պարտվողական դիվանագիտությունը (Տեր-Պետրոսյան և Ղարաբաղը հետ վերցնելը որպես ինքնավարության մաս կազմող Ադրբեջանում հետմղումը, Քոչարյանին՝ Մադրիդյան սկզբունքներով, Սարգսյանին՝ պլանով, որը հայտնի է որպես Կազան, 5-ի կամ նույնիսկ դուրսբերմամբ 7 շրջանի):

Շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում հենց հիմա: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա սեղանին, մյուս կողմից՝ մենք տեղեկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հինգժամանոց քննարկում են անում: Այսպիսով, ինչի՞ մասին են նրանք խոսում:

Լավ կլինի, եթե այն թափանցիկությունը, որը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը ներքին քաղաքականության մեջ, կիրառվեր նաև արտաքին քաղաքականության մեջ: Անթափանցիկ բանակցությունները ձեռնտու չեն հայերին: Նայեք իսրայելցիներին, խաղաղության բանակցությունները թափանցիկ են, և այս պահի դրությամբ ակնհայտ է, որ իրադարձությունների զարգացումը իսրայելցիներին օգուտ  է տալիս:

Ինչո՞ւ է ՄամեդյարովՄնացականյան հանդիպման օրը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հանդիպում «ադրբեջանական համայնքի» նախագահի հետ։ Ի՞նչ մեսիջ է սա իր մեջ պարունակում։

– Մենք գիտենք, որ Բաքուն Հայաստանի առաջարկին ուղիղ  պատասխան չի տալիս, բայց անուղղակի պատասխանը հետևյալն է՝ ղարաբաղյան  «ադրբեջանական» համայնքի ներկայացուցիչները պետք է լինեն  բանակցության սեղանի շուրջ։

Դա մեկուսացված նախաձեռնություն է, թե ավելի ընդգրկուն ռազմավարության մաս՝ չգիտեմ: Մինչ այժմ բանակցություններ են հաստատվել երկու մարդու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև (Մնացականյան-Մամեդյարով) կամ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև (Փաշինայն-Ալիև):

Կարո՞ղ էր հնարավոր լինել բանակցությունների սկզբունքը մի քանի անդամների երկու պատվիրակությունների միջոցով և ոչ թե երկու նախարարի: Գուցե: Դա բոլորին գոհացնելու առավելություն կունենար: Հայկական պատվիրակության կազմում կարող էին լինել Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինայնը պատվիրակության այս սկզբունքով կարող էր նաև տեսնել իր երկու մոտեցումների հաստատումը (անկախություն կամ վերամիավորում): Ադրբեջանական պատվիրակության կազմում ղարաբաղցի կարող էին լինել Ադրբեջանի քաղաքացիներ:

Ադրբեջանը գտնվում է ընտրությունների փուլում, այնպես որ՝ ոչ մի բան մի սպասեք: Գարնանը մենք կտեսնենք, բայց պետք է մնանք զգոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում