Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հրայր Թովմասյանը նախկինի ռեժիմի սպասարկուն է, ՍԴ ճգնաժամը պետք է լուծել հեղափոխական ճանապարհով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է գրիչի պատմությանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարել է. «Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծիքով, և կեղծիքով այդ պաշտոնին հայտնված մարդը չի կարող աշխատել»: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է Հրայր Թովմասյանը հեռանալու այդ պաշտոնից, որտեղ հայտնվել է կեղծիքով:

Ուշագրավ է նաև այն, որ Թովմասյանի հետ ասուլիսով սրված բանավեճի ֆոնին բավականին հապճեպ և հետաքրքիր ներգրավում ունեցավ ԱԱԾ նախկին տնօրենը, որի անունը նույնպես անուղղակիորեն կապվում է այս պատմության հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Հրայր Թովմասյանը ոչ թե Սահմանադրական դատարանի նախագահ է, այլ նախկին ռեժիմի սպասարկուն է:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի հարցը պետք էր լուծել ոչ թե իրավական, այլ հեղափոխական ճանապարհով:

Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ երբևէ գաղտնիք չի եղել, թե Հրայր Թովմասյանը ինչ ճանապարհով է դարձել ՍԴ անդամ, ապա նաև նախագահ: «Անհերքելի փաստերը շատ են, որ Հրայր Թովմասյանը խուլիգանություն է արել՝ որպես Աժ աշխատակազմի ղեկավար, ինչպես նաև որպես ՍԴ նախագահ:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարևոր արձանագրում արեց, դա այն է, որ առայժմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան չունենք: «Սա ի՞նչ է նշանակում. դատական իշխանությունը դեռևս մնում է անձեռնմխելի՞ հեղափոխության կողմից: ԱԺ-ն պետք է կատարեր իր սահմանադրական պարտականությունը և ընտրեր ՍԴ դատավորներ և անդամներ: Դա անելու փոխարեն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը չգիտենք, թե ինչով է զբաղված»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Պետաիրավական հանձնաժողովը մարդասիրական միջանցք թողեց, որպեսզի ՍԴ անդամները անաղմուկ հեռանան: «ՍԴ հարցը մտել է փակուղի, մինչդեռ մուրճն էլ, մեխն էլ ԱԺ-ի ձեռքում է»,- նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում