Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում: Այդ մասին TASS-ի թղթակիցը հայտնել է Ստրասբուրգում ընթացող նիստի դահլիճից:
ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն էր:
«Ցանկանում եմ սրտանց ձեզ շնորհակալություն հայտնել ցուցաբերված վստահության համար»,- հայտարարել է խորհրդարանականը որոշման ընդունումից հետո:
Նաև Դամսը հույս է հայտնել, որ իր նախագահության օրոք իրեն կհաջողվի այցելել ԵԽԽՎ-ի անդամ բոլոր երկրներ: