ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր նոր գրքում մանրամասն ներկայացրել է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության վերաբերյալ: Այս տեղեկությունը տպագրել է New York Times թերթը հղում անելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ գրքի տպագիր օրինակները նրա լույս տեսնելուց առաջ ստացել են Բոլթոնի կողմնակիցները, որոնք էլ այդ մասին պատմել են թերթին:
Հուշերում Բոլթոնը գրել է, որ Թրամփը 2019 թվականի օգոստոսին չէր ցանկանում ուկրաինական կողմին փող տրամադրել ռազմական շախսերի համար: Ուկրաինային $391 մլն օգնության «սառեցումը» պետք է այնքան շարունակվեր, մինչեւ պաշտոնական կողմը կտրամադրի «ռուսական հետաքննության հարցով» բոլոր նյութերը:
«Նախագահի հայտարարությունը, որը նկարագրել է Բոլթոնը, կարող է խաթարել Թրամփի հիմնական պաշտպանությունը իմպիչմենտի դեմ», – ասում է աղբյուրը:
Գրքում ներկայացված են նաև ազգային անվտանգության նախկին խորհրդականի հնարավոր ցուցմունքները, եթե նա որպես վկա հրավիրեին նախագահի իմպիչմենտի վերաբերյալ դատական նիստին: