Զենքի արտադրության և արտահանման առումով Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ԱՄՆ-ից հետո: Նա առաջ է անցել Ռուսաստանից, որն այժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Այս մասին ասվում է աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցում:
2017-ին ամերիկյան ընկերությունների վաճառքը հասնել է 226,6 միլիարդ դոլարի, ռուսական ձեռնարկությունները վաճառել են 37,7 միլիարդ դոլարի զենք: Չինական ընկերությունները զենքի վաճառքից ստացել են 54,1 միլիարդ դոլար: Ավելին՝ չինական խոշորագույն AVIC ընկերությունը (ինքնաթիռների հիմնական արտադրողը) 20,1 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել:
Վարկանիշային աղյուսակում դիրքերի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը առաջին անգամ տվյալներ է ստացել Չինաստանի 2015-2017 թվականների վաճառքի վերաբերյալ․ նախկինում այդ տեղեկությունը անհասանելի է եղել:









































