Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը ոչ միայն երաժշտություն է գրում Գրիգորի Լեպսի երգերի համար, այլև՝ բանաստեղծություններ: «Մեդուզա»-ի տվյալներով, 2016-ին Միշուստինը բանաստեղծություն է գրել Մարատ Խուսնուլինի ծննդյան առթիվ:
2016 թվականին Մարատ Խուսնուլինը, որն այժմ աշխատում է Միշուստինի կառավարությունում որպես փոխվարչապետ, դարձել է 50 տարեկան: Նրա ընկերները որպես նվեր 20 րոպեանոց ֆիլմ են նկարահանել:
Տեսանյութում Միշուստինը արտասանում է սեփական բանաստեղծությունը այն մասին, թե ինչ կարող էր անել Խուսնուլինը, եթե լիներ Մարսի վրա։