Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Հայաստանում կուսուցանվի նոր մասնագիտություն

Ուսումնական այս տարվանից սկսած առաջին անգամ Հայաստանում Կրթության և գիտության նախարարության լիցենզավորմամբ կուսուցանվի «Մեխատրոնիկա» մասնագիտությունը: 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար:

«Հայաստանում այդ տեխնոլոգիաներն առայժմ ակտիվ կիրառվում են սննդի արդյունաբերության ոլորտում: Սակայն առաջիկայում ակնկալում ենք, որ տարբեր հաստոցներ, հոսքագծեր և ռոբոտներ կներդրվեն արդյունաբերության այլ ճյուղերում ևս: Իսկ դրանց կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ չկան և այս դասընթացը գալիս է լրացնելու այդ բացը»,-ասաց Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:

Դասընթացը մշակվել է Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի և Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի միջև ձևավորված երկամյա համագործակցության արդյունքում: 2007 թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթության ոլորտում ձևավորել համագործակցություն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և նպաստել փորձի փոխանակմանը: Հենց այս ծրագրի արդյունքում էր, որ Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի և Բրեդֆորդի քոլեջի միջև հաստատվեց համագործակցության ծրագիր և մշակվեց դասընթացը:

«Մեխատրոնիկա մասնագիտության դասընթացը մշակել են հայ և անգլիացի մասնագետները՝ կիրառելով այս ոլորտում անգլիական փորձը: Մինչ դասընթացի ներդրումը Հայաստան են այցելել անգլիացի մասնագետներ, որին հետևել են հայ ներկայացուցիչների և ուսանողների այցը Բրեդֆորդ՝ տեղում ծանոթանալու այդ երկրի փորձին»,- նշեց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Նարինե Նազինյանը, ով ավարտել է Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջն ու այժմ սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, մասնակցել է քոլեջի ուսանողների համար կազմակերպած փոխայցելությանը:

«Բրեդֆորդի քոլեջի փորձին ծանոթանալը մեզ համար շատ արդյունավետ էր: Մեծ էր տարբերությունը դասավանդման մեթոդների և տեխնիկական հագեցվածության միջև: Մեր այցը մեկ շաբաթ տևեց և այս ընթացքում մենք ամեն օր այցելում էինք Բրեդֆորդի քոլեջ, ծանոթանում նրանց փորձին»,-ասաց Նարինեն:

Նոր՝ մեխատրոնիկա մասնագիտության համար քոլեջն արդեն սկսել է հայտերի ընդունումը և ինչպես նշում է Արտաշես Աբրահամյանը, արդեն ստացել են մի քանի տասնյակ հայտեր, սակայն մրցույթի արդյունքում կընտրվի 20 ուսանող:

«Սա իսկապես հեռանկարային մասնագիտություն է: Բրիտանական խորհրդի ջանքերով մեր և Բրեդֆորդի քոլեջի միջև ստեղծված համագործակցությունն այս մասնագիտության ներդրմամբ շարունակական է լինելու»,- ասաց Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում