Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ խուլիգանությունը)։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Երևանում՝ «Հրազդան» կիրճում, հունվարի 4-ին ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: