«Արցախի բոլոր գործընթացները հիմնականում տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, և Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն է մեզ հետաքրքիր: Ալբանիայի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Լինելով Արևելյան Եվրոպայի երկիր՝ Ալբանիայի քաղաքական վերնախավը շատ ավելի լավ է տիրապետում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հետխորհրդային տարածքում: Բայց այս իմաստով ես որևէ զգալի տարբերություն ես չեմ տեսնում: Ամեն դեպքում գործընթացը շարունակվելու է այն շրջանակներում, որոնք առկա են: Որևէ սկզբունքային բեկման 2020թ-ում սպասելու հիմք չկա»,-անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալբանիայի՝ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուց հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: