Նախօրեին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել սահանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ առաջարկելով անցում կատարել կիսանախագահական կառավարման մոդելի: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՀԱԿ հայտարարության տեքստում հնչած պնդումներին, նշեց, որ աներկբա է այն, որ 2015թ. ունեցել ենք կեղծված ընտրական հանրաքվե, և այդ սահմանադրական փոփոխությունները կոնկրետ նպատակներ են հետապնդել՝ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացում: Միևնույն ժամանակ, ըստ պատգամավորի, ճիշտ չէ մի քանի տարին մեկ երկիրը ենթարկել ցնցումների և կառավարման մոդել փոխել.«Երկրի կառավարման մոդելի փոփոխությունը ենթադրում է պետական կառավարման մարմինների գործունեության ընդհանուր տրամաբանության փոփոխություն: Դեռ մի տրամաբանությանը չհարմարված մյուսին անցնելը ես ճիշտ չեմ համարում»: