Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Հզոր զենքն ու թույլ չափորոշիչները

Երբ Հայ Ազգային Կոնգրեսի վերաբերյալ հնչում է որևէ քննադատական կարծիք կամ որևէ դիտողություն, պատասխանը կամ լինում է այն, որ քննադատողն ու դիտողություն անողը կատարում է իշխանության պատվերը, ծախվել է իշխանությանը, կամ էլ լինում է այն, որ որևէ մեկն իրավունք չունի քննադատել Կոնգրեսին, եթե Կոնգրեսի կազմում չէ, չի մասնակցում Կոնգրեսի ակցիաներին, չի պայքարել ընտրակեղծիքների դեմ, չի եղել ընտրատեղամասերում և այլն:

Նշվում է, թե իշխանությանը քննադատելը դժվար է, վտանգավոր, իսկ Կոնգրեսին հեշտ է վատ բան ասել, հեշտ է դիտողություն անել: Ահա այդ մակարդակի է Կոնգրեսի մարտավարական սխալների վերաբերյալ քննադատության պատասխանը:Չկա Կոնգրեսի մարտավարության փաստարկված հիմնավորում: Կա միայն երբեմն ֆանատիզմի, իսկ երբեմն էլ բնազդի հասնող հակագրոհ, որը շատ ու շատ բացառիկ դեպքերում է լինում առարկայական և առնչվում այն քննադատությանը և դիտողություններին, կամ այն դիտարկումներին, որ տարբեր անհատներ անում են Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության վերաբերյալ` անշուշտ «կատարելով իշխանության պատվերը»:

Իրականում խնդիրն, իհարկե, ավելի լուրջ է, քան այն «ինքնապաշտպանությունը», որ կազմակերպում է Կոնգրեսը իր որոշ անդամների շնորհիվ: Երբ խոսք է գնում Կոնգրեսի բացթողումների կամ թերացումների, կամ սխալ հաշվարկի մասին, դա ամենևին չի նշանակում, որ այդպիսով արդարացվում է իշխանությունը, իշխանության արած կեղծիքը, բռնությունը, ապօրինության այլ դրսևորումները: Բայց խնդիրն այն է, որ հայ հասարակությունը ցանկանում է գործուն հաջողություններ տեսնել հենց դրանց դեմ պայքարում, տեսնել մի ուժ, որը կարող է հենց դրանք հաղթահարել:

Հետևաբար, խնդիրը այդպիսի ուժի առաջացումն է, որովհետև միայն այդպես է հնարավոր իշխանությանը ստիպել հետ կանգնել նախապես նկարված ընտրություն կազմակերպելու գաղափարից և ապահովել արդար և օրինական քաղաքական մրցակցություն, կամ խափանել իշխանական անօրինականությունների իրականացումը: Ուրեմն, ավելի կարևոր է քննարկել այդպիսի ուժի ձևավորման խնդիրները, քան ևս մեկ անգամ դատապարտել իշխանության անօրինականությունը: Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության համար իշխանության այդ բնույթը, ընտրությունների այդ բովանդակությունը չեն հարուցում որևէ կասկած:

Այնպես որ, եթե իշխանության ապօրինության մասին որևէ բառ անգամ չգրվի, որևէ քննադատական խոսք անգամ չասվի, միևնույն է, դրանից իշխանությունը հասարակության համար ավելի ընդունելի չի դառնալու, ավելի լեգիտիմ չի դառնալու, ավելի օրինական և օրինավոր չի դառնալու: Իշխանության բնույթը «մերկացված» է լիովին, ու խնդիրը Հայաստանում այժմ դա չէ, այլ այդ բնույթի դեմ գործելու ունակ ուժի հարցը: Այդպիսի ուժ իրեն հռչակել է Հայ Ազգային Կոնգրեսը, ու այդ հռչակումը շարունակում է լինել իրականության առավելապես օբյեկտիվ արտահայտություն: 2007-2008թթ.-ին հասարակությունն այդպիսի ուժ տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեսնելով նրա մեջ այդ ուժը` սկսեց առաջ նայել, ոչ թե հետ, չնայած իշխանական քարոզչությունն ամեն ինչ անում էր հասարակության հայացքը հետ շրջելու, «մթին ու ցրտին» վերադարձնելու համար: Բայց քանի որ հասարակությունը տեսել էր ուժը, սկսեց նայել ապագային, ու դա երկրում առաջացրեց հասարակական-քաղաքական իրավիճակի լուրջ, աննախադեպ փոփոխություն:

Հետո, հասկանալի պատճառով, այդ ուժը ֆիզիկապես զիջեց իշխանությանը: Ու թերևս խիստ սուբյեկտիվ են այդ հարցում ընդդիմության սխալի կամ մեղավորության մասին դատողությունները: Բայց դրանից հետո ընդդիմությունն իշխանությանը սկսեց զիջել նաև խոսքի առումով: Այսինքն` իշխանությանը հաջողվեց Կոնգրեսին թելադրել ներքաղաքական կյանքի իր օրակարգը, որը կառուցվեց 2008-2009-ին հայ-թուրքական, իսկ այժմ առավելապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում իշխանության տապալման սպասումի վրա: Ու դա, մեծ հաշվով, հավասարության նշան դրեց իշխանության ու ընդդիմության միջև:

Բանն այն չէ, որ վատ է որևէ մեկին հանիրավի մեղադրելը: Տվյալ դեպքում դա գուցե այդքան էլ կարևոր չէ: Վատն այն է, որ այն ուժը, որին հասարակությունն իրավամբ ընկալում է որպես իշխանության կենսունակ այլընտրանք, որը օբյեկտիվորեն հավակնում է լինել այդ այլընտրանքը, փաստացի աստիճանաբար սկսում է մտածել քննադատություններից և դիտողություններից պաշտպանվելու նույն չափորոշիչներով, ինչով որ մտածում է իշխանական համակարգը: Ի վերջո, «Կոնգրեսի մասին կամ լավը կամ ոչինչ» մոտեցումը ամենևին էլ կենսունակ և ինքնավստահ քաղաքական ուժի բնութագրիչ չէ, ինչպես որ ինքնավստահության և կենսունակության բնութագրիչն ամենևին էլ իշխանափոխությունը կամ հեղափոխականությունը չէ:

Վերջին հաշվով, ինչպես որ եղել է և կլինի ցանկացած հայաստանյան ընդդիմության դեպքում, այդ թվում և Կոնգրեսի պարագայում, ամենամեծ ուժը իրականությունն է: Որևէ մեկը չի կարող լինել ավելի ուժեղ այդ իրականությունից, հետևաբար որևէ քննադատություն կամ որևէ հակաքարոզչություն չի կարող վնասել Կոնգրեսին, քանի որ կա Հայաստանի իրականությունը, որ ամենամեծ և զորեղ միջոցն է ընդդիմության ձեռքին: Իսկ իրականությունից Կոնգրեսին որևէ մեկը չի կարող կտրել, եթե Կոնգրեսն ինքը չկտրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում