Sunday, 12 05 2024
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ

Հայերի 63 տոկոսը բաց սահման է ուզում

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության անցկացրած սոցհարցումները ուշագրավ տեղեկություններ են պարունակում մեր հասարակության` Թուրքիայի հետ սահմանի բացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների նկատմամբ վերաբերմունքի մասին: Ըստ սոցհարցումների` հայաստանցիները շատ քիչ վստահություն ունեն Թուրքիայի` որպես երկրի, եւ թուրքերի նկատմամբ: Նրանք, կազմակերպության ներկայացրած տվյալներով, մեծ հավանություն են տալիս (75 տոկոսը 19 տոկոսի դեմ) Սերժ Սարգսյանի որոշմանը` սառեցնել հայ-թուրքական հարաբերություններն այն բանից հետո, երբ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները: Հարցված հայաստանցիների մեծամասնությունն ասել է, որ անձամբ երբեք չի ակնկալել, որ Թուրքիան ավարտին կհասցնի հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ կարծում է, որ արձանագրությունների վավերացման ընթացքում ծագած դժվարությունները պարզապես պատրվակ էին դա չանելու համար: Ի դեմս Թուրքիայում միջազգայնորեն արձանագրված ժողովրդավարացման գործընթացին եւ Թուրքիայի, այսպես կոչված, հարեւանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականության` հայաստանցիները խիստ համոզված են, որ Թուրքիան Հայաստանի համար չի դարձել ավելի վստահելի հարեւան եւ ոչ էլ ավելի բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում, քան հինգ տարի առաջ: Մեծբրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերը նշեց, որ թեեւ հայաստանցիները կասկածանքով են վերաբերվում Թուրքիային եւ թուրքերին, նրանք նաեւ կարծում են, որ հարաբերությունների հաջողված կարգավորումը իսկապես շահավետ կլինի: Հարցվողների ճնշող մեծամասնությունը (78 %) կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը կշահի միջազգային առեւտրից, իսկ բացահայտ մեծամասնությունը կարծում է, որ դա ավելի մեծ հնարավորություններ կտա Հայաստանի արտաքին քաղաքականության համար (61%), եւ բաց սահմանը Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպային (63%); Ըստ հարցումների` քչերն են համոզված, որ Թուրքիան ավելի լավ գործընկեր կդառնա Հայաստանի համար տարածաշրջանային համագործակցության շրջանակներում, կամ որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը ավելի հավանական կդառնա, իսկ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ բաց սահմանը կբերի թրաֆիքինգի ու արտագաղթի տարածմանը (համապատասխանաբար`75 % եւ 71%):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում