«Բավականին բացասական տպավորություն եմ ստացել, բայց պետք է ընդգծել, որ սա ընդամենը լրատվության միջոցի տված տեղեկատվություն է և պարտադիր չէ, որ իրականությանը համապատասխանի: Ես սա ընդունել եմ ի գիտություն: Բայց եթե նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, այստեղ շատ լուրջ խնդիր ունենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը: