Երեկ կայացած «Մետալուրգ»-ի հետ դոնեցկյան դերբիից հետո Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
– Հենրիկ դու Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստ ես եղել, իսկ այժմ խաղում ես «Շախտյոր»-ում: Գուցե դու գիտես` ինչ պետք է անի «Մետալուրգ»-ը «Շախտյոր»-ին հաղթելու համար. անընդմեջ 29 հանդիպում հաղթել են «Հանքափորներ»-ը:
– Պետք չէ խոսել այն մասին, թե քանի խաղում «Մետալուրգ»-ը չի կարողանում հաղթել «Շախտյոր»-ին: Դա արդեն պատմություն է: Թիմը պետք է յուրաքանչյուր խաղում ցուցադրի իր կարգն ու խաղա հաղթանակի համար:
-Ո՞րն էր այս խաղի որոշիչ դրվագը:
-Ըստ երևույթին երկրորդ գնդակը. Այդուհետ մեզ համար շատ ավելի հեշտ էր: Մեզ ձեռնտու էր, որ «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստների մեծամասնությունը մասնակցում էին թիմի գրոհներին. Պաշտպանությունում քիչ մարդ էր մնում, ինչը մեզ թույլ էր տալիս հաջող հակագրոհել:
– Ո՞ր չիրացրած պահիդ համար ես ամենաշատն ափսոսում:
– Բոլորը (ժպտում է), բայց սա ֆուտբոլ է: Ոմանց կարող է թվալ, որ չցանկացա գրավել նախկին թիմիս դարպասը, բայց դա այդպես չէ: Ես իմ ուժերի համապատասխան էի խաղում և շատ էի ցանկանում աչքի ընկնել, չնայած մրցակիցը «Մետալուրգ»-ն էր:
– Դու կրկին հարձակվողական կիսապաշտպանի դիրքում էիր գործում: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր:
– Յուրաքանչյուր խաղում մարզիչն է որոշում` որ դիքում խաղամ, որ ավելի օգտակար լինեմ թիմին:
– Պորտուգալերենի իմացությունը օգնո՞ւմ է բրազիլացիների հետ հարձակման գծում համագործակցելուն:
– Ֆուտբոլային լեզու կա, որ «Շախտյոր»-ում բոլոը նույն կերպ են հասկանում (ժպտում է):
Լուսանկարը` ակումբի պաշտոնական կայքի:












































