ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել իրանցի ութ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ նրա՝ այդ պաշտոնյաները ճանաչվում են Իրաքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների պատասխանատուներ:
Մնուչինը նշել է, որ նրանք դասվում են այն անձանց թվին, ովքեր ներգրավված են Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման գործում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակումներից մեկը իրականացվել է ամերիկյան Ալ-Ասադի ավիաբազայի վրա, որը գտնվում է Իրաքում: