Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խորին ցավակցություն է հայտնել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք` իսպանացի մասնագետը մահացել է 45 տարեկան հասակում:
«Ցավում եմ Տիտո Վիլանովայի մահվան համար: Նա օրինակ էր ծառայում բոլորի համար: Տիտոն մարտիկ էր կյանքում և խաղադաշտում: Մենք կզգանք նրա բացակայությունը»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է թուրինյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:







































