Ամստերդամում երեկ երեկոյան տեղի է ունեցել հեղինակավոր World Press Photo լուսանկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Աշխարհի 25 երկրից 53 լուսանկարչի արձանիկներ է հանձնել Նիդեռլանդների արքայազն Կոնստանտինը:
Գլխավոր մրցանակը բաժին է ընկել ամերիկացի Ջոն Սթենմեյերին: Նրա լուսանկարում՝ արված National Geographic ամսագրի համար, պատկերված են աֆրիկացի ներգաղթյալներ՝ լուսնի լույսի ներքո Ջիբուտի գետի ափին: Նրանք փորձում են բջջայինով թույլ ազդանշան գտնել հարևան Սոմալիից, որ կապվեն իրենց ազգականների հետ:
World Press Photo-ն ամենահայտնի լուսանկարչական ցուցահանդեսներից է: Մրցանակները շնորհվում են 1955-ից:









































