Դոնեցկի մարզում առևանգված ավտոբուսում գտնվող մարդիկ ոչ մի առնչություն չունեն ԵԱՀԿ դիտորդների հետ: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի էջում:
«ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր անդամները և ընտրությունների դիտորդական առաքելությունը անվտանգության մեջ են, ոչ ոք չի անհետացել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվել է նաև, որ առևանգվել է ռազմական հավատարմագրված առաքելությունը, որը հրավիրվել էր Ուկրաինայի իշխանությունների կողմից՝ 2011թ. Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան:
Սակայն Գերմանիան պնդում է, որ Սլավյանսկում առևանգված դիտորդների թվում են Գերմանիայի չորս քաղաքացիներ: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:








































