Ավստրիական Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը երեքշաբթի օրը ընդունել է կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորած կառավարության երդումը։ Այդ մասին գրում է ria.ru-ն։
Սա արդեն Կուրցի գլխավորած երկրորդ կառավարությունն է։ Առաջին կառավարությունը, որ ձևավորվել էր 2017-ի դեկտեմբերին, փլուզվել է 2019-ի մայիս ամսին նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի շուրջ եղած սկանդալի ֆոնին։
Արարողությունը տեղի է ունեցել դաշնային նախագահի գրասենյակում: Նոր կառավարության երդվումից առաջ Ավստրիայի նախագահը ազատեց առաջին կին կանցլեր Բրիջիտ Բիրլեյնի անցումային կառավարությունը իր պարտականություններից: