Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ԱՄՆ-Իրան բախում. ինչ է սպասվում Կովկասին

Ամերիկա-իրանյան հարաբերության բախումը, որ տեղի է ունենում արդեն զգալիորեն ուղիղ ռեժիմում, իր հնարավոր ազդեցության առումով պարունակում է աշխարհաքաղաքական մի շարք շերտեր և ուղղություններ: Դիտարկվողների թվում է նաև Կովկասը, ինչը բնականաբար Հայաստանի դիրքերից ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկն է՝ հաշվի առնելով մեր պետականության մի շարք հարցեր, որոնք թերևս չունեն ավելորդ մեկնաբանության կամ բացատրության կարիք:

Այդ առումով արդեն իսկ հնչում են կանխատեսումներ, թե Հարավային Կովկասը ու մասնավորապես Հայաստանը կարող են դառնալ ամերիկա-իրանյան բախման թատերաբեմերից մեկը: Այստեղ նախ՝ անշուշտ հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ տեսք են պատկերացնում այդ բախումը կանխատեսողները: Եթե խոսքը լուրջ դիմակայության մասին է, ապա այդ դիմակայությունը առկա է ԽՍՀՄ փլուզումից ի վեր, և Հայաստանը թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ հատուկ ծառայությունների համար, այսպես ասած, մրցակցային հիմնական ուղղություններից մեկն է, ինչպես Կովկասը՝ ընդհանուր առմամբ: Ու այստեղ չկա որևէ նորություն: Եվ բանը միայն ԱՄՆ կամ իրանյան ծառայությունները չեն, այլ գործնականում բոլոր ուժային խաղացողների, միջազգային կամ ռեգիոնալ տերությունների ծառայությունները: Գուցե ցանկալի էր այլ կերպ լինելը, բայց դա ավելի շատ կլիներ «իդեալիստական սպասում», որովհետև աշխարհի որևէ առանցքային ռեգիոն՝ ինչպիսին է Կովկասը, ու որևէ երիտասարդ պետություն այդ ռեգիոնում՝ իսկ Կովկասի բոլոր երկրներն էլ ԽՍՀՄ փլուզման բերումով եղել են այդպիսին, հայտնվելու են այդ թեժ մրցակցության «թիրախում»:

Ավելին, Հայաստանի պարագան այստեղ ունի մի շարք կարևոր ասպեկտներ՝ առաջին հերթին այն իմաստով, որ Հայաստանը Կովկասում ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմ հաղթած և փաստորեն ռեգիոնալ նոր ստատուս-քվո ձևավորած միակ պետությունն է, և մեր հանդեպ հետաքրքրությունը բխում է նաև մեր նշանակալիությունից: Այլ հարց է, որ մենք պետք է հաղթենք նաև պետականաշինության այլ ուղղություններում և ձևավորենք որևէ ուժային կենտրոնի հատուկ ծառայության որևէ աշխատանքի հանդեպ կայուն դիմադրողունակություն: Դա իհարկե արդեն այլ հարց է, թեև ողջունելի է, որ այդ առումով վարչապետի մակարդակով բարձրաձայնվել է մինչև 2050 թվականը աշխարհի լավագույն հատուկ ծառայությունների տասնյակում լինելու նպատակը: Նպատակ, որին հասնելու համար իհարկե պետք է կատարել ահռելի հետևողական աշխատանք:

Վերադառնալով Կովկասում և մասնավորապես Հայաստանում ամերիկա-իրանյան բախման դրսևորումների բնույթին՝ հարկ է դիտարկել, թե կանխատեսումները պարունակո՞ւմ են ֆիզիկական տարբերակի վերաբերյալ անդրադարձ: Բանն այն է, որ այդ դեպքում տվյալ կանխատեսումներին հնարավոր կլինի վերաբերվել ավելի շատ որպես մեխանիկական բնույթի, քան որպես իրական փորձագիտական եզրահանգումներ: Պատճառները մի քանիսն են, ինչպես, օրինակ, այն, որ Հայաստանն այդպիսի թիրախ դարձնելը կամ Կովկասն այդպիսի թիրախ դարձնելը բերելու է բոլորի համար սարսափելի դետոնացիայի, ինչը չի բխում այստեղ գործող հիմնական և որևէ խաղացողի շահից՝ անկախ նրանց միջև հարաբերության բնույթից:

Ավելին՝ որքան սրվում է դիմակայությունը աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ ուժային խաղացողների միջև, այդքան նրանց միջև առաջանում է մի որևէ «փոխզիջումային» կետի անհրաժեշտություն, որտեղ կարող են «պարպվել» վտանգավոր լիցքերը: Հայաստանն այդպիսին է եղել ՌԴ-Արևմուտք դիմակայության պայմաններում և մեծ հավանականությամբ այդպիսին կլինի Իրան-ԱՄՆ բախման պայմաններում: Առավել ևս, որ կա նաև մեկ այլ ծանրակշիռ հանգամանք՝ Ռուսաստանի դերը Հայաստանում: Ամերիկա-իրանյան բախումը Մոսկվայի համար կլինի կործանարար, հետևաբար Կրեմլը անելու է ամեն ինչ՝ Հայաստանում ու Կովկասում դա թույլ չտալու համար՝ աշխատելով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի հետ:

Ժամանակակից աշխարհում անկասկած բարդ է միարժեք բացառել որևէ ֆիզիկական բախում, բայց դա այլ հարց է՝ արդեն Սոլեյմանիի սպանության հետ ուղիղ առնչություն չունեցող, որովհետև այդ բախումը միարժեք բացառելի չէ որևէ կետում և անկախ որևէ սպանության լինելուց կամ բացակայելուց:

Միաժամանակ, այդ իմաստով է նաև, որ բախվելով այլ ռեգիոններում՝ ուժային խաղացողները նկատելիորեն անում են հնարավորը՝ Կովկասում և այդ թվում, մասնավորապես, Հայաստանում չբախվելու համար: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին իրացնի իր պետական և, ինչպես վերևում նշվեց, հաղթող պետության գործառույթներն ու առաքելությունը՝ որևէ ուժային կենտրոնում որևէ կասկածի տեղիք չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում