Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

1991 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. ամուսինը կնոջը դաժանաբար սպանելուց հետո կախել էր իրեն

Դավթաշենում գտնվող բնակարանի դռան մոտ խմբվել էին իրավապահներ ու անհանգիստ հարազատներ: Դուռը փակ էր, ներսից ոչ մի ձայն չէր լսվում: Քննիչը այդ բնակարանատերերի հարազատների տագնապն այնքան էլ չէր կիսում, խորհուրդ էր տալիս բնակարանի դուռը տեղահան չանել, փականը չջարդել՝ հնարավոր է՝ մարդիկ ուղղակի տանը չեն, ինչո՞ւ նրանց իզուր ծախսի տակ գցեն:

Հարազատների անհանգստությունը քննիչի խոսքերից չէր փարատվում:

Ի վերջո՝ դռան փականը կոտրեցին: Բնակարանի ներսում մահվան լռություն էր…

Խոհանոցում՝ էլեկտրական սպիտակ սալիկի, սպիտակ պահարանի, հատակին դրված սպիտակ բաժակի վրա արյան չորացած հետքեր կային:

Խոհանոցի սեղանին՝ սպիտակ-ծաղկավոր սփռոցի վրա, կացնի կոթի համար հարմարեցված ու արյամբ ներծծված փայտ կար: Հատակին մազափունջ կար, կողքին՝ արյամբ ներծծված մի ուրիշ փայտի կտոր:

Ննջարանի դուռը բաց էր: Բազմոց-մահճակալի դեղին ծածկոցի ու բարձի վրա արյան հետքեր էին:

Սեղանին դրված ափսեի մեջ չորս խնձոր կար՝ առանց արյան հետքերի: Երկնքից ընկած խնձորներ չէին, հեքիաթներին բնորոշ բարի վերջաբան չէին խորհրդանշում…

Սեղանին նաև սուրճի երկու բաժակ կար, մեկը շրջած էր՝ բախտ գուշակելու ակնկալիքով: Բայց բաժակի ներսում փնտրվելիք բախտի թելը կտրվել էր՝ գալիքն այդպես էլ մնացել էր անհասանելի…

Մահճակալին թափված էին տղամարդու և կնոջ հագուստներ, դրանց վրա ընկած էր սպիտակ բռնակով արյունոտ դանակ: Կարպետի վրա ևս մի փայտի կտոր կար՝ արյամբ ներծծված…

Բնակարանի միջանցքը, խոհանոցը, ննջարանը կարմիր էին թվում՝ արյան արտացոլք էր երևում ամենուր…

Սենյակի մեջտեղում թիկնաթոռ կար, վրան՝ խոհանոցային աթոռ: Առաստաղից տղամարդու մարմին էր կախված: Ոտնաթաթերն արդեն հատակին էին հպվում…

Բազմոցին զուգահեռ՝ մեջքի վրա կնոջ մարմին էր ընկած՝ դեմքը, գլուխը, մազերը, հագուստը՝ արյամբ ներծծված: Դիակի վրա բազմաթիվ վերքեր կային, դաժան սպանության ահավոր պատկեր…

33-ամյա տանտերն ու 27-ամյա տանտիրուհին էին՝ բնակարան մտածների սարսափին արդեն անհաղորդ…

Մուշեղ Բ.-ն ու Մարիամ Ն.-ն 2 տարի առաջ էին ամուսնալուծվել: Երկու երեխա ունեին՝ 6 և 4 տարեկան:

Մինչև ամուսնալուծվելը շատ անհաշտ էին ապրել: Վեճերը պարբերաբար ծեծով էին ավարտվել:

Կինը ստիպված դիմել էր դատարան. «2 շաբաթ է՝ ամուսինս ծեծել ու ինձ տանից դուրս է արել: Բնակվում եմ քրոջս տանը: Խնդրում եմ առանց ժամկետ տալու ամուսնալուծել…»:

1989 թվականին ամուսնալուծվել էին: Երեխաների խնամքը հանձնվել էր մորը: 3 սենյականոց բնակարանի 2 սենյակը հատկացվել էր կնոջն ու երեխաներին, 1 սենյակը՝ ամուսնուն:

Բազմաթիվ անգամներ ամուսնու կողմից բռնությունների ենթարկված կինը գիտեր՝ մեկ հարկի տակ ապրել չեն կարող: Նա փակել էր իրեն հատկացված սենյակներն ու երեխաների հետ օթևանել էր քրոջ տանը:

Ամուսնալուծությունից հետո կինը դարձյալ դիմել էր դատարան. «Նախկին ամուսինս զգուշացրեց, որ եթե չմիանամ, իր հետ ամուսնական կյանքով չապրեմ, ուշ թե շուտ՝ կսպանի ինձ:

Գիտակցելով, որ մեր հետագա ամուսնական կյանքն անհնար է՝ հրաժարվեցի…»:

Ներքին գործերի բաժնում 1989 թվականին վերաբերող նյութեր կային՝ նախկին ամուսինը ծեծել էր կնոջը, ոչնչացրել էր տան գույքը: 1990 թվականին կնոջը մարմնական վնասվածք պատճառելու համար ամուսինը դատվել ու դատապարտվել էր 1 տարի ուղղիչ աշխատանքների…

Անուղղելի փորձանքը քայլ առ քայլ մոտենում էր այս ընտանիքին…

1991 թվականի մարտի 8-ին նախկին ամուսինները պայմանավորվել էին հանդիպել բնակարանի փոխանակման տարբերակը համաձայնեցնելու համար: Ամուսինը համոզել էր կնոջը, որ գա իրենց բնակարան: Դա նրանց վերջին, ճակատագրական հանդիպումն էր լինելու, կյանքի վերջին օրը…

Սկզբում հանգիստ սուրճ էին խմել, նրանցից մեկը նույնիսկ բաժակը շրջել էր, միգուցե կատակել էին… Երկու մանկահասակ երեխաների ծնողներ էին, իրար շատ լավ ճանաչող ու միևնույն ժամանակ իրար չճանաչող երիտասարդ ամուսիններ, միմյանց կյանքը դժոխքի վերածած մարդիկ…

Ամուսինը կնոջը սպանել էր երկար, դաժանաբար, մի քանի փայտի կտոր նրա մարմնին ջարդելով, դանակով ու կացնի կոթով հարվածներ տեղալով: Երիտասարդ, փխրուն կնոջը կարող էր նաև մեկ հարվածով սպանել: Բայց ամբողջ իր վրդովմունքը, սերն ու ատելությունը ներդրել էր դաժան սպանության մեջ:

Կնոջ արնաշաղախ, անշնչացած մարմինը տղամարդը խնամքով ծածկել էր իր վարդագույն վերանաշապիկով, որը ներծծվել էր կեղեքված զոհի կարմիր արյունով…

Կնոջ սպանությունից հետո տղամարդը կախել էր իրեն՝ վերջ տալով բոլոր տառապանքներին ու հոգին ոչնչացրած չարությանը:

Երկու երեխաները մեկ օրում երկկողմանի որբացել էին: Հարազատներն ասում էին, թե նրանց մանկատուն չեն հանձնի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում